Panorama.am-ը գրում է․

Իտալիայում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում կամ որևէ այլ երկրում: Իտալիայում զոհերի ընդհանուր թիվը օրվա ընթացքում աճել է 427-ով և հասել 3405-ի:
Չինաստանում, որտեղ առաջին անգամ հայտնվեց վիրուսը, ըստ պաշտոնական տվյալների, մահացավ 3,245 մարդ՝ չնայած մասնագետները դեռ կասկածներ ունեն չինական տվյալների հուսալիության վերաբերյալ: Այս մասին գրում է BBC-ն։

Եվրոպական երկրները քննարկում են կարանտինային միջոցառումների երկարացման հարցը՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 250 հազարի և մահացել  10 հազարից ավել մարդ։

Իտալիայում պարտադիր 14-օրյա կարանտին սկսվեց մարտի 12-ին, բայց իշխանությունները որոշեցին այն երկարաձգել մարտի 25-ից հետո: Գրեթե բոլոր իտալացիներին կարգադրված է մնալ տանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել