Խոյ

Եթե առավոտյան էներգիա չունեք, մի՛ փորձեք արհեստականորեն ձեզ թարմացնել, լողացեք հոսանքի ուղղությամբ: Ազատ ժամանակ ունենալու դեպքում կարելի է քնել: Օրվա երկրորդ կեսը կավելացնի ուժերը, թարմություն կհաղորդի: Խոյերի մոտ նորից կարթնանան հնարամտությունը, ակտիվությունը, անկախությունը: Հետաքրքրությունը կկենտրոնանա ոչ այնքան աշխատանքի վրա, որքան առաջիկա հանգստյան օրերի:

Ցուլ

Օրվա սկիզբը Ցուլերին թույլ կտա զբաղվել իրենց մանր, հրատապ պահանջների բավարարմամբ: Հնարավոր է ցրվածություն, երազկոտություն: Օրվա երկրորդ կեսն ավելի շատ կոնկրետություն կբերի: Կարելի է զբաղվել անծանոթ գործերով, սովորել նոր եղանակներ, մասնակցել հետաքրքիր, խոստումնալից նախագծերի: Եթե առողջությունը թույլ է տալիս, ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Երկվորյակ

Առավոտյան մի՛ փորձեք որևէ բան փոխել: Այժմ դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, և իրադրության ձեր ընկալումն էլ չի կարելի օբյեկտիվ անվանել: Օրվա երկրորդ կեսին կենտրոնացեք այն ուղղություններով, որտեղ գործելու ծրագիրը միանգամայն պարզ է, և միայն արագ արձագանք է անհրաժեշտ: Ավելի լավ արդյունք ստանալու համար թիմային մոտեցում է անհրաժեշտ: 

Խեցգետին

Օրվա ընթացքում Խեցգետինները դրական հուզմունքի առիթ կունենան: Հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն: Կարող է փոխվել ղեկավարությունը, աշխատանքային ժամանակացույցը, գործունեության ոլորտը: Փորձեք հենց սկզբից ճիշտ ուղղություն վերցնել: Եթե չեք ցանկանում ինքներդ ղեկավարել ձեր կյանքը, հետևեք այն ուղուն, որ ձեզ ցույց կտա ավելի ակտիվ մեկը կամ կհուշեն հանգամանքները: 

Առյուծ

Դուք նոր բացահայտումների շեմին եք: Ձեր հեղինակությունը նորից ուժ է հավաքում: Մեծ է մասնագիտական մրցույթում հաղթելու հնարավորությունը: Շատ Առյուծներ հնարավորություն են ստանում շարունակելու և զարգացնելու հետաքրքիր նախաձեռնությունը, որն իրենք էլ գլխավորում են: Օրվա երկրորդ կեսը շեշտադրութունը կատարում է ցանկացած թեմայի գաղափարական կողմին:

Կույս

Օրվա երկրորդ կեսում ռիսկային քայլի հնարավորություն կստեղծվի: Հնարավոր է, որ շաբաթվա վերջում ձեզ հրավիրեն մի նոր տեղ, անծանոթ միջավայր: Հաջողակ պահ է ակտիվ Կույսերի համար, ում չի բավարարում քարտուղարի, օգնականի, սպասավորի դերը: Եթե ցանկանում եք սեփական գործունեության դաշտ ունենալ, ստիպված կլինեք քաջություն ունենալ և գործել ի հեճուկս կարծրատիպերի և գործողությունների ծրագիր կազմել:

Կշեռք

Կշեռքներին անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել ուժերը գործընկերային հարաբերություններում: Ավելի հաջողակ մեկը կարող է դառնալ ձեր ընկերը, գործընկերը, ընդօրինակելու առարկան: Նա կարող է վերածվել նաև նախանձի առարկայի և հզոր մրցակցի, ում հետ մրցելն այս պահին ձեզ համար շատ դժվար կլինի: Միասին խաղի մեջ մնալու համար խուսափեք սեփական փառքի ձգտումից:

Կարիճ

Հիանալի օրեր են սպասվում այն Կարիճներին, որոնք տքնաջան աշխատում են, հաջողությամբ համատեղում են աշխատանքն ու հոբբին: Հերթական առաջադրանքը կօգնի բարձրացնել եկամուտը և որակավորումը, առաջխաղացում ունենալ կարիերայում: Եթե ստեղծագործ աշխատանքով եք զբաղված, մի՛ սավառնեք ամպերում, կատարելագործե՛ք տեխնիկան, դարձե՛ք ձեր արհեստի վարպետը: 

Աղեղնավոր

Չնայած օրվա սկիզբն այնքան էլ տպավորիչ չի լինի, Աղեղնավորներին հաջողակ օրեր են սպասվում: Այսօր ծայրահեղ կարևոր է ցանկացած գործողության ծրագրվածությունը և գիտակցումը: Ինչ-որ բան ձեռնարկելիս մի՛ առաջնորդվեք միայն ոգևորությամբ և կույր հավատով: Հանգստյան օրերին կարելի է ծրագրել ֆիզիկական դիմացկունություն պահանջող միջոցառումներ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ լավ տրամադրություն է ստեղծվում տանը կամ բիզնեսում ձևափոխումներ կատարելու համար: Եթե գործը կանգ է առել, ձեզ մոտ նոր շնչառություն կբացվի, որը կօգնի գործընթացը շարժել մեռած կետից: Փորձեք ճիշտ գնահատել իրադրությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել: Հաշվի առեք ընտանեկան իրավիճակը, վերջին ժամանակների գործարար և տեխնիկական միտումները:

Ջրհոս

Առավոտյան մի՛ փորձեք գուշակել, թե օրն ինչպես է ավարտվելու: Որքան մոտենա երեկոն, այնքան ձեր ակտիվությունը կավելանա: Բացառված չէ, որ հենց դուք հայտնվեք կոլեկտիվի ուշադրության կենտրոնում, կամ ձեր գաղափարները ելակետ դառնան ինչ-որ փորձի համար: Բնության կողմից իներտ և ծույլ Ջրհոսները ընկերների հետ շփումից կամ վերջին նորություններից էներգիա և ստեղծագործ ուժ կստանան: 

Ձկներ

Ժամանակն է, որ Ձկները լքեն իրենց հարմարավետ աշխարհը և դուրս գան իրենց անձնական հարմարավետության գոտուց: Այս օրերի շրջադարձային բնույթն ամբողջովին չի փոխի ձեր կյանքը, սակայն էական ազդեցություն կգործի առանձին ոլորտների վրա: Կարող են փոխվել ձեր նյութական պահանջները կամ նպատակին հասնելու միջոցները: Չարժե հետաձգել հրատապ որոշումների ի կատար ածումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել