«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։ Հոգեւոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։

«Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետեւ աղոթքի ժամի եւ օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,- ասաց էջմիածնի միաբանը: Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ ԿԳՄՍ նախարարը կարդաց՝ չարձագանքեց, Արսեն Թորոսյանը չկարդաց:

ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ նման «միջոցառում» կա, իսկ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ասաց․ «Մենք այդ ժամին աշխատանքային քննարկման էինք»։ Ի՞նչ էիք քննարկում ժամը 7-ին։ «Կարեւոր հարցեր»:

Կարող էիք, չէ՞, մի 5 րոպեով ընդհատել․ «Տեղյակ չենք եղել»: Եթե տեղյակ լինեիք, կաղոթեի՞ք։ «Կարծում եմ՝ պարոն Միրզոյանի վերջին ելույթում այդ հարցի պատասխանը կգտնեիք. նա ասաց` Աստված պահապան բոլորիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել