ԱՄՆ-ում գտել են, թե ինչով կարելի է փոխարինել կորոնավիրուսի համավարակի պատճառով դեֆիցիտ դարձած զուգարանի թուղթը: Զուգարանի թղթին վերջին օրերին սկսել է փոխարինել բեդեն, գրում է Wired-ը:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ մյուս երկրները, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին նույնպես բախվել է զուգարանի թղթի խուճապային սպառմանը, սակայն այն մյուսներից թեթեւ է տանում, քանի որ արտադրության 90 տոկոսը կենտրոնացած է երկրի ներսում:

Իրավիճակը բերել է արտադրողների շահույթի կտրուկ եւ անսպասելի աճին: Սակայն ավելի շատ ամերիկացիներ են սկսում մտածել զուգարանի թղթի այլընտրանքի մասին, որը քիչ տեղ կգրավի, քան զուգարանի թուղթը, որը լրացուցիչ ծախսեր է պահանջում եւ հարմար չէ օգտագործման համար:

Ամենաարդյունավետ եւ տարածված փոխարինողը դարձավ բիդեն: Բիդեի գնման մասին սկսել են գրել տարբեր քաղաքների բնակիչներ իրենց սոցիալական ցանցերում: Ընդ որում ոմանք նշում են, որ դրա մասին մտածում էին դեռեւս համաճարակից առաջ, բայց հիմա ավելի համոզվեցին, որ ճիշտ որոշում են կայացրել:

Սննդամթերքի եւ զուգարանի թղթի խուճապային պահանջարկ սկսել է նկատվել վերջին օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել