Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները: Առաջին տեղը կիսել են Սինգապուրը, Հոնկոնգը և Օսական: Ընդամենը երկու տոկոսային միավորով հետ է մնում Նյու Յորքը, որը վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում է:

Նման տվյալներ է հրապարակել The Economist ամսագիրը՝ Worldwide Cost of Living 2020 համաշխարհային ուսումնասիրության արդյունքներին հղումով:

2019 թ.-ին Փարիզը, որը մեկ տարի առաջ առաջին տեղը կիսում էր Հոնկոնգի և Սինգապուրի հետ, հայտնվել է վարկանիշի հինգերորդ հորիզոնականում: Առաջին տասնյակում են նաև Ցյուրիխը, Թել Ավիվը, Լոս Անջելեսը, Տոկիոն և Ժնևը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներառված են եվրոպական 37 քաղաքներ:

The Economist-ի վարկածով ամենաէժան քաղաքներն են Դամասկոսը, Տաշքենդը և Ալմա-Աթան: Վարկանիշի վերջին տեղերում են Բուենոս Այրեսը և Կարաչին:

Աշխարհի քաղաքների վարկանիշն ըստ կենսամակարդակի հիմնված է տվյալների վրա, որոնք ներառում են ավելի քան 150 անուն ապրանքներ և ծառայություններ (սնունդ, խմիչքներ, հագուստ, անձնական հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, կոմունալ ծառայություններ, բնակարանի վարձակալություն, հանգիստ և կրթություն): Վարկանիշի կազմողները հաշվի են առնում նաև նաև արժույթի տատանումները, լոկալ գնաճը և մի շարք այլ գործոններ: Ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան երկու անգամ ավելի քան 30 տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել