Երգչուհի Անի Լորակը երաժշտասերների դատին է հանձնել «Խոստանում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակը: Լորակը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ այս ամսվա ընթացքում սա երկրորդ պրեմիերան է, որը սիրով է ներկայացնում իր հանդիսատեսին: Նախորդը՝ «Ես կթռչեի» երգի հոլովակն էր, որը հասանելի է մարտի 3-ից:

«Խոստանում եմ» երգի տեսահոլովակի ռեժիսորը Ռադիսլավ Լուկինն է: Երգը զետեղված է Լորակի «Երազանքի ետևից» ձայնասկավառակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել