Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Ինչպես նկատեցիք, պարգեւատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետեւյալ պայմաններից մեկը՝

  • բարձր գնահատական,
  • հատուկ առաջադրանքների կատարում,
  • որակյալ աշխատանք։

Արդյո՞ք մեր պատգամավորների մշտական աշխատանքն արժանի է բարձր գնահատականի։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյո՞ք մեր պատգամավորիները մշտապես կատարում են հատուկ առաջադրանքներ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյո՞ք մեր պատգամավորները մշտապես աշխատում են որակյալ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Հետեւություն. պատգամավորների «ամենամսյա պարգեւատրումներ» հասկացությունը, բացի նրանից, որ աբսուրդ է, նաեւ հակաօրինական է։

Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կխոսեմ այս պարգեւատրումների անօրինականության մասին։ Կխոսեմ նաեւ, թե ում հաշվին են բավականին բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները ստանում առավել բարձր պարգեւատրումներ։

Ազնիվ եղեք, պարզապես օրենքի փոփոխություն արեք եւ ձեր աշխատավարձերը երեք անգամ ավելացրեք։

Հ.Գ. Ես միշտ պնդել եմ, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է ստանան բարձր վարձատրություն, բայց չափ ու սահման ունեցեք։ Գոնե որեւէ արժեք ստեղծեք, հետո մտածեք ձեր հարստանալու մասին։

Մեզ իրական հեղափոխություն է պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել