Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ տնտեսական աջակցության ծրագրերին: Կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարվեց, որ 25-ական մլրդ դրամի փաթեթներ են պատրաստվում սոցիալական աջակցության և բիզնեսին օժանդակելու համար: 80 մլրդ դրամի հիմնադրամ կձևավորվի, որը միտված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգավորմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան:

Aysor.am-ի հետ զրույցում փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշեց, որ ճգնաժամային իրավիճակներում պետության կողմից աջակցությունը բիզնեսի համար դրական ազդակ է:

«Սակայն այդ աջակցությունը պետք է ծառայի տնտեսությանը սպառնացող վտանգների կանխարգելման ու չեզոքացման նպատակին առաջին հերթին, ինչի համար կառավարությունը պետք է շարժվի դրանք գնահատելու ոչ թե՝ մերժելու քաղաքականությամբ: Ֆինանսական աջակցության այն համամասնությունը, որի մասին քննարկվեց Կառավարության նիստի ընթացքում, այն է՝ 25-ական մլրդ դրամ սոցիալական և բիզնես աջակցությանը և 80 մլրդ դրամ՝ արդեն հետճգնաժամային առաջխաղացմանը, կամ ինչպես վարչապետն էր հարցազրույցի ընթացքում ձևակերպում՝ նորարարական գաղափարներին, ցույց է տալիս, որ առնվազն տնտեսական մարտահրավերները լավ հաշվարկված չեն», - ասաց Ամիրխանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել