Armenpress.am-ը գրում է․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել