Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանում տիրող անորոշ իրավիճակը բացասաբար է ազդում համալսարանի գործունեության, ուսումնառության կազմակերպման, կրթության որակի վրա: Որքան ձգձգվի այս վիճակը, այնքան հետևանքներն ավելի վատ են լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

«Հենց այսօր Երևանի ավագանու նիստ է տեղի ունեցել, որին 50-ից ավելի մարդ է մասնակցել: Կարծում եմ՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը ևս շատ կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է և ինչքան շուտ անցկացվի այդ ընտրությունը, այդքան լավ կլինի՝ իհարկե, պահպանելով անվտանգության կանոնները, արտակարգ դրության ռեժիմը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել