ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով նույն ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի և տնօրենի տեղակալի պաշտոնից։

Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։

Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել