Tert.am-ը գրում է.

Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացել էր փախստականների  ազատ տեղաշարժի համար: Այս մասին գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշման մասին շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններին: Շրջաբերականում ասված է, որ մարտի 19-ի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 01:00-ից) փակվում են Թուրքիայի և Հունաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև ցամաքային սահմանային անցակետերը և դադարեցվում է երկաթուղային կապը այս երկրների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել