Tert.am-ը գրում է.

Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել։ Այս մասին այսօր ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք ունենք մեր համար պատասխան, թե որն ենք անում: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Կոնկրետ մետրոյի վերաբերյալ կարող եմ ասել, որ այս պահին այն հարակից տարածքում, որտեղ պետք է լինի կայարանը, ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք», - ասաց Մարությանը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ անդրադարձավ ճոպանուղու և մերտոյի կայարանի կառուցման նախագծերին: «Ես հուսով եմ, որ այն տարբերակը, որով մենք շարժվում ենք այսօր՝ խոսքը վերաբերում է և՛ մետրոյին, և՛ ճոպանուղուն, եթե խանգարող հետևանքներ չլինեն, երկու ծրագրի դեպքում էլ հաջողված, տեսանելի արդյունք կունենանք այս տարվա մեջ: Այստեղ կա նուրբ խնդիր․ այսօր կա կազմակերպությունը, որը պատրաստ է անել շինարարությունը, բայց կա խնդիր, որ եթե այսօր քաղաքապետարանը, պարոն քաղաքապետը վերջնական պատասխանը տա այդ ընկերությանը, որը պատրաստ է կամուրջի և մետրոյի շինարարությունն իրականացնել, անմիջապես հարց կծագի՝ ինչի՞ համար մրցույթ չեք անում: Տղերք, եթե մրցույթի դնեն, սա տևելու է տարի, տարի ու կես: Այս հարցը պետք է նայվի, ուրախալի լուրն այն է, որ մեքենան տեղից շարժվել է»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել