Panorama.am-ը գրում է․

«Այլևս չկան ընկերություններ, որոնք մշտապես տենդերներ են շահում, և դա նոր իրողություն է»,- Երևանի ավագանու նիտի ընթացքում Երևանի 2019 թվականի բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը որոշել է՝ տենդերները պետք է լինեն թափանցիկ, բոլորի համար։ Նա նշեց, որ քաղաքապետարանի վարչություններում մարդիկ կային, ովքեր անգամ տեխնիկական բնութագիր գրելու ձևը չգիտեին։

«Ինչո՞ւ։ Քանի որ դրա կարիքը չի եղել։ Ի՞նչ մրցույթի մասին էր խոսքը,  եթե պարզ էր՝ էս մարդն է կրելու, մշտական ունի 10 տարվա։ Ու մարդկանց՝ տեխնիկական բնութագիր գրելու ունակությունը կորել էր։ Ընկերությունը եկել է, մասնակցել ու կրել է։ Ու նախորդ տարի քաղաքապետարան էին գալիս ընկերություններ, որոնք տեխնիկական բնութագրի մասին տեղյակ չէին, կամ մոտավոր պատկերացումներ ունեին։ Եվ շատ ընկերությունների մենք տվեցինք հնարավորություն, բայց դրանք չկարողացան տակից դուրս գալ։ Մենք այդ ընկերություններին գցեցինք սև ցուցակ, բայց միաժամանակ ունեցանք չկատարված աշխատանք»,- ասաց Մարությանը՝ մեկնաբանելով Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի 30% թերակատարումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել