Pastinfo.am-ը գրում է․

Իրանում և Իտալիայում եղել են դեպքեր, որ հենց հիվանդանոցներից եղել է կորոնավիրուսի տարածում: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս նշեց, որ հնարավորինս պետք է խստացնեն «Նորք»-ի ինֆեկցիոնում կանոնները և այն բոլոր հիվանդանոցներում, որտեղ պատրաստվում են միայն կորոնավիրուսի ծանր դեպքերով հիվանդներ ունենալ:

«Ունենք կանխարգելիչ շատ լավ գործիք, որն Իրանցի մեր գործընկերներն են տրամադրել: Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց ուղղակի հարցերին պատասխանելով, իրենց տեղադիրքը, հեռախոսահամարը նշելով տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած հարցաշարի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ` արդյոք ունի խնդիր և ինչպես է պետք անել այդ դեպքերում: Եթե հարցերին պատասխանելուց հետո, մարդը խնդիր չի ունենում հավելվածով ասվելու է, որ հանգիստ եղեք, որևէ խնդիր չունեք: Այլ դեպքերում հավելվածը տեղեկացնելու է, թե ինչ է պետք անել և ում հետ է պետք կապվել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Վերջինս նաև հավելեց, որ պարետատան որոշմամբ պետական ծառայությունների մատուցման բոլոր հնարավոր գրասենյակներում, որտեղ հնարավորություն կա, ծառայությունները թվային գործիքներով են մատուցվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել