Tert.am-ը գրում է․

4,5 ամյա Անգելինան, ով օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, այսօր մահացել է:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք են տեղադրել:

Սա համարվում էր եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում:Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, որն այժմ գտնվում է Հայաստանում, ինչպես նաև Գագիկ Հեբոյանն՝ իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:

Ամբողջական հոհդվածը կարող եք կարդալ այստեղ։https://www.tert.am/am/news/2020/03/19/Angelina/3240475

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել