Shamshyan.com-ը գրում է․

Մարտի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 20։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ քաղաքացին մահացել է։

Ըստ կայքի՝ քնչական խումբը պարզել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 TV 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արզական գյուղի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ե-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել