Արքայազն Հարրին մտավախություն ունի, որ նոր կորոնավիրուսը կարող է սպառնալ իր տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի և հոր՝ արքայազն Չարլզի կյանքին, հաղորդում է Daily Mirror-ը:

Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, իր ընկերներին պատմել է, որ Հարրին իր հորը և տատիկին խնդրել է հատուկ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ չվարակվելու համար: Եվ 71-ամյա արքայազն Չարլզը, և 93-ամյա Եղիսաբեթ II-ը այն տարիքային խմբում են, որի համար SARS-CoV-2 կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է:

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը համաճարակի պայմաններում մեկուսացել են իրենց կանադական առանձնատանը: Մարքլը կարծում է, որ խուճապի մատնվելն անօգուտ է, բայց աշխատակիցներին պարտավորեցրել է խստորեն հետևել հիգիենայի կանոններին և մշտապես ռետինե ձեռնոցներ կրել: Բացի այդ, նա զգալիորեն կրճատել է իր, Հարրիի և փոքրիկ Արչիի հետ շփվող անձանց ցուցակը:

Մեգան Մարքլի ծանոթուհու խոսքով, Սասեքսի դուքսն ու դքսուհին ուրախ են, որ կարողացել են ժամանակ անցկացնել թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ, մինչ «այս խելագարության» սկսելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել