Գերմանական BMW ընկերությունը հայտարարել է, որ մեկ ամսով փակում է արտադրամասերը Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի պատճառով՝ գրում է AFP-ն՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Ցիփսի հայտարարությանը:

Ցիփսի խոսքով՝ նախնական դադարը կտևի մեկ ամիս:

Գործարանները կազմում են BMW-ի արտադրության մոտ կեսը: Արտադրողն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսը բացասաբար կանդրադառնա ընկերության գործունեության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել