Այսօր ՀՀ կառավարության շենքում լրագրողներին մամլո ասուլիս էր տալիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը...
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, սույն գործիչը լրագրողից ցանկացավ իմանալ տեղեկության աղբյուրը, իսկ երբ լրագրողը չասաց, պարոն նախարարը շատ զարմանալի մի պատասխան տվեց...Պարզվում է, ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ ղեկավար կոչեցյալը շատ սկզբունքային մարդ է և չի պատասխանում "ասում են"-ով սկսվող հարցերին...Այո՛, սա իրեն հենց այդպես էլ բնութագրեց՝ ասելով "ես սկզբունք ունեմ"...
"Բախտ" եմ ունեցել շփվելու այս տեսակի հետ և կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանից անսկզբունք, ստախոս և բանսարկու մարդ մեկ էլ ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, բայց մինչև արտակարգ դրությունը "այո"-ի համար վազվզող Սահակ Մինասյանն է...
Արայիկ Հարությունյանը 2018 թ-ի մայիսի 15-ին ՇՊՀ դահլիճում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ մի այլ բան ասաց, սակայն շատ արագ հրաժարվեց իր ասածից...Իսկ հիմա բացեմ մի գաղտնիք...Երբ ԿԳ նախարարը երկրորդ անգամ ժամանեց ՇՊՀ ես և իմ գործընկերը բարձրաձայնեցինք իր խոստումը, սույն տղամարդ կոչեցյալը վախվորած հարցրեց՝ "Ի՞սկ ձայնագրություն ունեք"...Երբ բացասական պատասխան լսեց, բավական խրոխտ արձագանքեց՝"Չեք կարող ապացուցել..."
Դե չեմ էլ ուզում անդրադառնալ սույն ստախոսին, ում Սահակ Մինասյանի ֆան-ակումբը խայտառակեց և արհամարհեց...Ռետինե խողովակին բնորոշ ոճով ցույց տվեց, որ իբր չհասկացավ, թե ինչ եղավ իր հետ...
Մինչև հիմա սպասում եմ, որ "սկզբունքային" Արայիկ Հարությունյան տղամարդը ապացուցի "ԱՅԲ" դպրոցի հետ կապված կոռուպցիոն երևույթները, որոնց մասին բարձրաձայնում էր 1.5 տարի առաջ և մեծ սկանդալ սարքեց՝ փորձելով վնասել դպրոցի հեղինակությանը...
Ինչպես նաև հասարակությունը սպասում է ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ ղեկավարի ԿԳ նախկին նախարարներին իր կողմից վերագրվող կոռուպցիոն երևույթների բացահայտումներին...Մինչև հիմա սուպերնախարարը որևէ փաստ չի ներկայացրել հասարակությանը...
Սույն "սկզբունքայինը", որոշ ժամանակ առաջ լրատվական կայքերից մեկին հարցազրույց տալով՝ իջավ էժանագին բանսարկուի մակարդակի և ՇՊՀ-ում տիրող իրավիճակի համար "սկզբունքայնորեն" առանց անուններ տալու, բայց շատ լավ բոլորի համար հասկանալի ուղղվածությամբ սկսեց մեղադրանքներ հնչեցնել այժմ ՇՊՀ-ի վիճակից դժգոհողների հասցեներին՝ նրանց մեղսագրելով նախկին ղեկավարության հետ կոռուպցիոն սխեմաներում ընդգրկված լինելու մեջ...Ավելորդ է հարցնել, թե ովքեր են նախարարի "սկզբնաղբյուրները"...Մի ինչ-որ կաշառակերի զավակ կամ դրա նման ինչ-որ մի ժեխ զանգված...
Սա է՞ Արայիկ Հարությունյանի սկզբունքայնությունը...
Հիշեցնեմ, որ Արայիկ Հարությունյանի ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում կարգված Երվանդ Սերոբյանը ոչ միայն չի հասկանում բուհական կրթությունից, այլև շատ երկար տարիներ Սահակ Մինասյանի հետ համատեղ մարզում կազմակերպել է ֆիզիկայի քննությունները, որոնք, ըստ օդում կախված լուրերի ժամանակին "ամենաբերքառատն" են եղել...Հետաքրքիր է, ԿԳՄՍ նախարարն այդ մասին չգիտի՞...
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են Արայիկ Հարությունյանի անսկզբունքայնության և բանսարկու լինելու առումով...
Հ.Գ. Այս պարագայում Նիկիտա Խրուշչովը Արայիկ Հարությունյանի նմաններին կպատասխաներ՝ "Чья бы корова мычала, а твоя бы молчала"...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել