Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսեյ Մասլովի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանը որոշեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության  (OPEC) երկրների հետ չերկարացնել արդյունահանումը ևս 1․5 միլիոն բարելով կրճատելու շուրջ պայմանավորվածությունը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով այս օրերին նավթի շուկայում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում առաջացած տնտեսական խնդիրների մասին:

«Ռուսաստանը պատրաստ էր երկարացնել պայմանագիրը նախկին պայմաններով և միասին ՕՊԵԿ+-ի մյուս մասնակիցների հետ ձեռք բերել 1.7 մլն բարել ավելի քիչ նավթ, քան 2018 թ. էր: Ռուսաստանը խելամտորեն ենթադրում էր, որ եթե ինքը նվազեցնի նավթի արդյունահանումը, ապա ընդհանուր արդյունահանումը չի նվազի, պարզապես Ռուսաստանի բաժինը կանցնի այլ երկրի: Բացի այդ, նավթի արդյունահանումը կավելանա ԱՄՆ-ում: Եվ անգամ նրանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց նվազեցնել արդյունահանումը, այդպես էլ եղավ: Սաուդյան Արաբիան մեծացրեց իր արդյունահանումը, նրան հաջորդեցին Քուվեյթը և Իրաքը, ինչն էլ ենթադրաբար նվազեցրեց նավթի գները»,- ասաց նա:

Պատասխանելու համար հարցին, թե որքան ուժգին դա կհարվածի Ռուսաստանի բյուջեին՝ Ալեքսեյ Մասլովն առաջարկեց համեմատություն անցկացնել, թե մինչև հիմա ինչ մակարդակում է հավասարակշռվել նավթի գինը: Վերջին տարիներին, ըստ նրա, Ռուսաստանի բյուջեում նավթագազային ոլորտից եկած եկամուտը տատանվում էր: «Գագաթնակետը եղել է 2011-2013 թթ,  երբ այդ ոլորտից ստացած եկամուտները կազմում էին բյուջեի 50 տոկոսը և հասավ 51-ի 2014 թ.: Հետո՝ 2019 թ., այն ընկավ մինչև 39 տոկոս: 2019-ի սեպտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել էր մի սցենար, ըստ որի, 2020 թ. նավթի մեկ բարելի դիմաց գնի իջեցումը մինչև 25 դոլար, իսկ ճգնաժամի ավելի սուր փուլում՝ 20, կհանգեցնի ռեցեսիայի: 2020թ. ԱՀՀ-ը կնվազի 1.5-2 տոկոսով, իսկ ինֆլյացիան կարագանա 6.5-8 տոկոսով՝ ռուբլիի արժեզրկման պատճառով»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել