ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը նոր նշանակումներ կանի: Այս մասին վարչապետն ասաց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ: «Որոշումն արդեն կայացրել եմ:

Ոստիկանության պետի պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը՝ տնօրեն»,-ասաց վարչապետը:

Ըստ այդմ վաղը Արման Սարգսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ, Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել