Կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ ունեցող արտադրամասի անունը չի հրապարակվում՝ ելնելով էթիկայի նորմերից: Այս մասին այսօր` մարտի 18-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մանրամասներ ներկայացնելով արտադրամասում վարակվածության դեպքի մասին։

«Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտության առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, եւ մենք պարզել ենք` ինչպես է տեղի ունեցել: Իտալացի գործընկերը՝ ինստրուկտորը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում, առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, բայց, ցավոք սրտի, էլի ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը եւ դրա արդյունքում 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից` թողնելով այդպիսի հետեւանք իր հետեւից»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել