Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել առաջին հերթին զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտը մեր ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսն է զբաղեցնում, այստեղ զբաղված են 30-40 հազար մարդ, և այս ոլորտը հիմա լուրջ ճգնաժամի առջև է կանգնած, ֆինանսական խնդիրներ, բանկերում վարկեր, տարածքի վարձակալության գումարներ, աշխատավարձեր վճարելու և այլ խնդիրներ ունի: «Այս ոլորտը այս մեկ ու կես ամսվա ընթացքում արդեն լուրջ վնասներ է կրել, բացի այդ չեղարկվել են ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսների պատվերները: Այսինքն՝ մոտակա շրջանում նրանք որևիցե հույս չունեն, որ կարող են վերականգնել իրենց նախկին շրջանառությունը, նախկին վիճակը»,- նշեց նա:

Պարսյանի խոսքով՝ այս իրավիճակը պետք է շտկվի ամենուր, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որ մեզ մոտ էլ տուրիզմի ոլորտը որոշակի առումով դուրս գա այս իրավիճակից: «Այս իրավիճակում բազմաթիվ փոքր և միջին տուրիստական ընկերություններ պարզապես կդադարեցնեն գործունեությունը, նույնիսկ խոշորները կկանգնեն լուրջ վարկային խնդիրների առաջ: Նրանք փորձ են անում հիմա օգտվել բանկերի տված վարկերի հետաձգման հնարավորությունից, բայց դա էլ լուծում չէ, քանի որ երրորդ ամսին նրանք պետք է վճարեն միանգամից երեք ամսվա գումար, բնականաբար, այս պահի դրությամբ նրանք չունեն պատվերներ, որ կարողանան երրորդ ամսում գումար մարել բանկերում: Այսինքն՝ բանկերի՝ երկու ամսով վարկերի մարումը հետաձգելն էլ լուրջ և բավարար չէ,  նվազագույնը երեքից վեց ամիս պետք է հետաձգվի»,- ասաց նա:

Հաջորդ կարևոր խնդիրն արտակարգ դրության ժամանակ, որի մասին նշեց տնտեսագետը պարենի անվտանգությունն է: Նրա խոսքով՝ Հայաստանի պարենի ինքնաբավության ցուցանիշները բավականին ցածր են, հատկապես մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հավի, խոզի միս, ցորեն, ոլոռ, ոսպ, սիսեռ, բրինձ և այլն մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել