Tert.am-ը գրում է․

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտահոգություն է հայտնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների՝ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու որոշման վերաբերյալ:

«Տեղեկության վերահսկումը չի օգնում համավարակի դեմ պայքարում, սական շշուկներ և վախ է տարածում»,-ասված է կազմակերպության թվիթերյան էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսի ևս 6 հաստատված դեպք, ընդհանուր թիվը՝ 84: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել