Aysor.am-ը գրում է․

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը։

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցով հիմնական զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս իրավիճակում նախագիծը չի հետաձգվում․

«Հրատապություն չկա, բոլոր ոլորտերում կտրուկ նվազումներ են լինում, մարդիկ իրենց աշխատողներին չեն կարողանում աշխատանքի հրավիրել կամ հակառակը՝ իրենք են ուղարկում տուն, ո՞րն է հրատապությունը», - ասաց Սարգսյանն ու հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հեղինակը հաժարվում հետ կանչել նախագիծը ստեղծված տնտեսական անկայուն վիճակում։

Գալստյանը նշեց՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետությունը չունի անհրաժեշտ գործիքակազմ իր առջև ծառացած ռիսկերը լուծելու համար։շ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել