Aysor.am-ը գրում է․

Երեքշաբթիի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն Իտալիայում աճել է  2503-ով, գրանցվել է վարակի հետևանքով մահվան 345 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ վարակված է 31 506 մարդ:

Իրանում արձանագրվել է հիվանդության 16 169  դեպք (մահացել է 988 մարդ), Հարավային Կորեայում 8 320  (81), Իսպանիայում՝ 11 178 (491), Ֆրանսիայում ՝ 7 730 (175), Գերմանիայում ՝ 6 012  (14), ԱՄՆ-ում ՝ 4 379 (103), Ճապոնիայում (հաշվի առնելով Յոկոհամա կարանտինացված նավարկության նավը)՝ 1 533 (21), Շվեյցարիայում ՝ 1 680 (14), Ավստրիայում՝ 1 132 (3), Բելգիայում՝ 1 085 (5), Շվեդիայում՝ 1 059 (3):

Կորոնավիրուսով վարակի առնվազն 1000 դեպք է գրանցվել աշխարհի 145 երկրներում և շրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել