Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրներն իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք, փաստացի:

Սա չեմ ասում դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել