Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ Ամիր Մուհամմեդ Աբդել Ռահման ալ-Մաուլը միջազգային ահաբեկիչ է:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ Պետքարտուղարության ղեկավարը հանդես է եկել երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր Պետքարտուղարությունը հայտնում է Ամիր Մուհամմեդ Աբդել Ռահման ալ-Մաուլին միջազգային ահաբեկիչ ճանաչելու մտադրության մասին: Նա ԻՊ-ի պարագլուխ է հռչակվել, երբ անցյալ տարի մենք սպանեցինք խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին»- ասել է Պոմպեոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել