Ամերիկյան երգիծական «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի կազմակերպիչները, որոնք ամեն տարի պարգևներ են հանձնում ամենավատ ֆիլմերի և դերասանական խաղի համար, անվանել են 2019 թ.-ի հաղթողներին: «Կատուներ» երաժշտական ֆիլմը մրցանակ է ստացել «Տարվա վատագույն ֆիլմ» անվանակարգում, հաղորդվում է Razzie Channel YouTube-ալիքում:

Մյուզիքլի ստեղծողը՝ Թոմ Հոուպերը, ճանաչվել է 2019-ի ամենավատ ռեժիսոր:

Հիլարի Դաֆը հայտարարվել է տարվա վատագույն դերասանուհի՝ «Շերոն Թեյթի ուրվականները» ֆիլմում դերակատարման համար: Ամենավատ դերասանական խաղի համար մրցանակ է ստացել Ջոն Թրավոլտան, որը 2019-ին նկարահանվել է «Երկրպագուն» և «Կողք կողքի» ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել