168.am-ը գրում է.

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 20.00-ին, Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Վաժա Վ.-ն, որը 1997 թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր Վրաստանի ՆԳՆ Ռուսթավի քաղաքի իրավապահների կողմից՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 133-րդ հոդվածի և 150-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Վաժա Վ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել