Պետության ավարտը
--------------------------------

Պետությունն ու օրենքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետության հիմքը դատական համակարգն է:

Քիչ առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում Հայաստանի դատարանը:

Ես տեղյակ չեմ կոնկրետ այդ դատական վեճին, վեճի մանրամասներին և ինձ չի հետաքրքրում նաև այն, թե իրականում դատարանի որոշումը որքանով է ճիշտ` դա իմ որոշելիքը չէ:

Սակայն կա փաստ, կառավարության անդամը "պասլատ" արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը, այսինքն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապությունը չի ճանաչում ու ինչ կուզի, այն էլ կանի:

Կառավարության անդամն օրինակ ծառայեց հազարավոր դատապարտվածներին, որ նրանք նույնպես չճանաչեն դատարանի որոշումները, ջարդեն բանտերի պատերն ու դուրս հորդեն այնտեղից: Օրինակ ծառայեց բոլորին, որոնք ունեն դատարանի որոշումներ, որոնց հետ համաձայն չեն ու ինքնադատաստան տեսնեն նրանց հետ, ում հետ դատական վեճի մեջ են եղել:

Այդպես նրանք կարող են վարվել, եթե այս կառավարության անդամը մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, իսկ մենք, մեր հայեցողությամբ, իրավունք ստանում չճանաչել Հայաստանի կառավարությունն ու նրա որոշումները:

Եթե մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, ապա կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է ու մենք բոլորս ազատ ենք անել այն, ինչ կամենում ենք:

Հ.Գ. Պատահական չի, որ դատարանները վճիռները կայացնում են Հայաստանի Հանրապետության անունից, դատավորների գլխավերևում պետության զինանշանն է
իսկ դատավորների դահլիճ մտնելուց ոտքի են կանգնում, դրանով ճանաչելով պետությունը։ Այդ ամենը լոկ արարողակարգ չի, դա պետության ճանաչման ակտ է։
Կառավարության անդամն ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետությունն, այլև պնդում է, որ ժողովրդի մեծ մասը նույնպես չի վստահում իր պետականությունը։

Հ.Գ. Աբսուրդ է, որ նույն այդ անձը, հրաժարվելով վստահել Հայաստանի դատական համակարգին, կոչ է անում մարդկանց վերադառնալ Հայաստան ու կանգնել այդ նույն անվստահելի դատարանի առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել