Tert.am-ը գրում է.

«Իդլիբյան սցենար» արտահայտությունը Արցախի հակամարտության դեպքում ամբողջովին անտեղի և անհեթեթ է կիրառության առումով, այսինքն՝ չի կարող այդպիսի սեցենարի մասին խոսք լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող հրապարկումներին, թե ադրբեջանական բանակը «իդլիբյան սցենարի» է պատրաստվում Ղարաբաղում:

«Բացի այդ, «իդլիբյան սցենար» հասակացությունն այն չէ, որ արդբեջանական մամուլում է շրջանառվում: Ի՞նչ է նշանակում Իդլիբյան սեցենար. դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը մեկ ավիահարվածից կորցնում է այդքան զինծառայող և օրինակ, եթե ենթադրենք, որ ունի հարվածային ԱԹՍ-ներ, երկու օրվա օրվա ընթացքում կորցնում է ընդհանուր շուրջ 100 մլն դոլար արժողությամբ ԱԹՍ-ներ: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը նաև ռուսատանյան 6-10 միավոր թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ներից խոցեցին»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկամանը, որ թեև հիմա Ադրբեջանը չունի թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, բայց կարող է ձեռք բերել, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ամփոփելով մարտի սկզբին անցկացված լայնածավալ զորավարժությունների արդյունքները հայտարարել է, որ այսուհետ Թուրքիայի ԶՈՒ փորձի ուսումնասիրությունը կներառվի իրենց բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը, Տարոն Հովհաննիսյանն ասաց.

«Յուրաքանչյուրը կարող է տարբեր զինատեսականեր ձեռք բերել, բայց այս պահին դրա նպատակահարմարությունը պիտի դիտարկել: Տեսեք, թուրքական արտադրության մեկ հարավածային ԱԹՍ-ի , ասենք՝ «ԱՆՔԱ–Ս»-ի արտահանման գինը մոտ է թեթև կործանիչի գնին, այն կործանիչի, որն Ադրբեջանն ուզում է գնել Պակիստանից, մոտ 20-25 մլն դոլորի մաին է խոսքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել