Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Անի Քրիստին, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում, օրերս նշել է ծննդյան 34֊ամյակը։ Տարեդարձի օրը երգչուհին անցկացրել է տանը, սակայն շատ ջերմ միջավայրում։

Tert.am Life-ի հետ զրույցում Անին պատմեց տարբերվող տարեդարձի, իր ամենամեծ նպատակներից մեկի ու մեծանալուն փիլիսոփայորեն մոտենալու մասին։

«Բոլոր տարեդարձներս եղել են հետաքրքիր ու անակնկալներով լի։ Այս տարի ոչ այնքան տպավորիչ տարեդարձ եմ ունեցել՝ պայմանավորված կորոնավիրուսային այս զարհուրելի իրավիճակով։ Իհարկե, ես էլ եմ փորձում թեթև վերաբերել դրան, բայց զգուշությունն առաջնային է։ Ամբողջ օրը տանից դուրս չեմ եկել։ Եղել եմ տնային հագուստով, իմ անկողնում՝ շունիկիս հետ։ Հայրիկս ընկերակցեց մեզ։ Սա էլ իր հետաքրքրությունն ուներ»,- ժպիտով ասաց Անին։

Երգչուհին նշեց, որ իրեն զարմացնում են այն մարդիկ, ովքեր տարեդարձի օրը տխրում են։

«Ինձ համար միշտ ամենաուրախ տոները եղել են Նոր տարին և իմ ծննդյան օրը։ Երբ Հայաստանում էի ապրում, տարեդարձս երեք օր էր տևում։ Եթե հին ժամանակներում հարսանիքների համար էին ասում յոթ օր, յոթ գիշեր, իմ դեպքում տարեդարձս էր այդքան տևում. առաջին օրը տանն էի լինում՝ բարեկամներիս ու հարազատներիս հետ, երկրորդ օրը՝ միայն հարևաններիս հետ էի տոնում, երրորդ օրը ռեստորանում տոնում էի ընկերներիս ու ծանոթներիս հետ։ Ես մեծանալու մտավախություն ես չեմ ունեցել՝ չունեի 20 տարեկանից հետո, չունեմ և հիմա», - նշեց երգչուհին։

Շատերին անհանգստացնում է ծերանալու, մեծանալու երևույթը, սակայն Անին այդ հարցին փորձում է փիլիսոփայորեն մոտենալ․ «Պապաս 70 տարեկան է։ Նա ինձ ամեն օր զարմացնում է, ես ամեն օր սովորում եմ նրանից։ Ծերանալու երևույթն ընկալելու համար իրենից շատ բան եմ վերցրել։ Մարդ պետք է գեղեցիկ ծերանա։ Գեղեցիկ ծերանալու մեջ մտնում է բարությունը, կամեցողությունը, չչարանալը։ Ծերանալու փոխարեն ես կընտրեմ հասունանալ բառը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել