Ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը, որն աշխարհի ամենագեղեցիկ կինն է ճանաչվել, կիսվել է կարանտինի ժամանակ արված անկեղծ լուսանկարով: Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-ում:

Գեղեցկուհին լուսանկարվել է գունավոր տոպով, մերկացրած փորով եւ կրծքով: Ընդ որում նա լուսանկարվել է առանց կրծկալի: Հադիդի կերպարը լրացրել է մատանին:

Մեկ այլ լուսանկար հրապարակելով էլ մոդելն իր հետեւորդներին հայտնել է, որ արդեն չորրորդ օրն է, որ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: «Եղիր անվտանգ, հարգիր մյուսներին, զգույշ եղիր», -լուսանկարը մեկնաբանել է նա:

Մարտին Բելա Հադիդը լուսանկարվել էր առանց ներքնազգեստի: Հրապարակված կադրում մոդելը սպիտակ վերնաշապիկով էր, որը հագել էր մերկ մարմնին, ինչպես նաեւ շղթան իջեցրած սեւ ջինսով: Որպես աքսեսուար ընտրված էր խոշոր ոսկյա թեւնոցը:

Անցյալ տարվա հոկտեմբերին սուպերմոդելի արտաքինն իդեալական համարվեց, իսկ նրան անվանեցին աշխարհի ամենագեղեցիկ կին:

https://icdn.lenta.ru/images/2020/03/17/11/20200317112708061/detail_748d68d5ff9e9d857d09582cc076719a.png

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել