Քաղաքական պայքարն անձնական թշնամանքի վերածելը նույնքան սխալ է, որքան այս ապաշնորհ իշխանության կողքին կանգնելու պատրաստակամությունը։

Պետության ու հանրության կողքը կանգնելուն՝ այո՛։ Անտեսանելի թշնամու դեմ պայքարում հանրային մոբիլիզացիային ու համերաշխությանը՝ այո՛։ Ոչ կոմպետենտ իշխանության հետ համախմբվելուն՝ ո՛չ։

Չի՛ կարելի նույնացնել պետությունն ու իշխանությունը։ Հատկապես, երբ դրանց շահերը շատ հարցերում հակասում են միմյանց։ Կորոնավիրուսի դեմ պայքարը թողած՝ ատելության քարոզ անելը՝ վկա։

Այս իշխանությունը հակաօրինական քարոզը գերադասեց վիրուսի դեմ կանխարգելիչ քայլեր անելուց «կորոնավիրուսն ում շունն է» նշանաբանով։

Հիմա պահը չէ, բայց ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու, ոչ մեկի չարածն ու հանցավոր անգործությունը չի ջնջվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել