Tert.am-ը գրում է.

Արտակարգ դրության ընթացքում, հանրային միջոցառումների կազմակերպման ռեժիմն ապահովում է Ոստիկանությունը. վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք խախտմամբ կազմակերպել են հանրային միջոցառումներ և դրանց ներկա են գտնվել 20 և ավելի անձինք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Վերջինիս խոսքով՝ արտակարգ դրությումբ պայմանավորված սահմանափակված իրավունքները և ազատությունները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի սահմանափակումները Կառավարության որոշման հիման վրա գործում են, երկրորդ խմբի սահամանփակումներ կգործեն, եթե լինի պարետի կոնկրետ ցուցում:

«Առաջին խմբի սահմանափակումներից են պարետի կողմից սահմանված ցանկի պետություններից ՀՀ մուտք գործելը՝ բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք ՀՀ մուտք գործելուն պես՝ զննում կանցնեն:
Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը՝ անկախ վերջիններիս քաղաքացիությունից: ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետերով ելքը նույնպես արգելվում է, բացառությամբ՝ բեռնափոխադրում իրականացնող անձանց»,-ներկայացրեց փոխնախարարը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների սահմանափակումներին՝ փոխնախարարը նշեց, թե դրանք վերաբերում են կորոնավիրուսի մասին հրապարակումներին: «ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն, որը ներկայացնում է պարետատունը: Այս իրավական ռեժիմը չպահպանելու դեպքում՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով առկա է պատասխանտվություն ԶԼՄ-ների համար: Սահմանափակումը վերաբերում է նաև այլ անձանց հրապարակումների՝ ԶԼՄ-ում վերատպմանը. օրինակ՝ եթե անձը նշի, թե պարենի խնդիր ունեն, այն չի կարող հրապարակվել, քանի որ կարող է խուճապ առաջացնել»,-ասաց Դանիելյանը՝ նշելով նաև, թե այդ պահանջը վերաբերում է նաև քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ սոցցանցերում կատարվող հրապարակումներին:

Փոխնախարարը նշեց, թե արտակարգ դրության սահմանումից գրեթե մեկ օր անց ահազանգեր ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել