Tert.am-ը գրում է․

Թեստավորվում արվում է, եթե անձն ունի կլինիկակայն ախտանիշներ՝ ջերմություն հազ, շնչառության դժվարություն, երկրորդ պայմանը, որ ժամանել է համաճարակաբանական առումով լարված երկրներից և երրորդ պայմանը, եթե շփում է ունեցել դրական հաստատված դեպքի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ քաղաքացիները կարող են թեստավորվել:

«Քանի որ վիրուսը նոր է և շատ հարցեր վիրուսի տարածման, ախտորոշման հետ կապված վերջնական պարզաբանված չեն: Դրա համար աշխատանքների հիմքում միջազգային գործընկերների առաջարկներն ենք ընդունում»,-ասաց նա և նշեց, որ ընդլայնվում է թեստավորման ենթակա մարդկանց շրջանակը:
Փոխնախարարը նպատակահարմար չհամարեց հայտնել, թե մեկուսացված քաղաքացիները, հյուրատներում են տեղակայված:

«Մինչև այս շաբաթվա վերջ արդեն հինգ հազարից ավելի թեստ կունենանք, դա բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար, բայց դա չի նշանակում, որ աշխատանքներ չենք տանում, որ նոր թեստեր ձեռք բերենք, աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, որպեսզի լրացուցիչ թեստեր ձեռք բերենք: Այս պահին մենք ապահովված ենք բավարար քանակությամբ թեստերով»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել