Pastinfo.am-ը գրում է․

ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ է անելու նաև մարզերում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Միանշանակ նման խնդիր չկա ամբողջ Հանրապետությունում տոտալ գների վերահսկողություն իրականացնելու։ Այսօր ամենայն հավանականությամբ որոշում կկայացնենք, բոլոր տնտեսվարող սուբյեկտներին զգուշացում կտանք այս իրավիճակը, հետագա խախտումները գնահատելիս հաշվի կառնենք նաև ծանրացնող հանգամանք և տնտեսվարող սուբյեկտներին կհորդորենք դրսևորել պատշաճ վարքագիծ»,-նշեց Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով պաշարներին Գեղամ Գևորգյանն ասաց, որ մոնիտորինգ են անում տնտեսվարող սուբյեկտների պահեստներում առկա պաշարները.«Օրվա ծավալի սպառում, մնացորդ, արտադրություն կամ ներմուծում։ Այս պահին անհանգստացնող երևույթներ չեն նկատվում։ Միակ խնդիրը դա օրեկան ֆիզիկական ծավալի ապահովումն է, քանի որ մեկ օրվա ընթացում մեծածավալ գնումներ կատարելու համար այդ պահին պետք է պահեստներից կարողանանք տեղափոխել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Վերջինս ընդգծեց Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա։ ՏՄՊՊՀ-ն 44 անուն ապրանք է մոնիտորինգ անում, և ամենաշատը գնվել է նպարեղենը.«Հիմա ճանապարհին է նոր բեռ, որը հասնում է ՀՀ, բայց հորդորում եմ մեր քաղաքացիներին մնալ գնումներ կատարելու խելամիտ սահմաններում»,-նշեց Գեղամ Գևորգյանը` հավելելով, որ խանութներում հավաքվելը և հերթեր կուտակելը ևս խնդիր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել