Tert.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ շուկայի վիճակին և նշեց, որ խոսվում է այն մասին, որ սպիրտի գինն անտրամաբանական աճ է արձանագրել: «Ես ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, քանի որ փոխվել է սպիրտի նվազագույն արժեքը։ Եվ կորոնավիրուսից առաջ, և հետո գնային փոփոխություն չի եղել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո չի եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նպարեղենի գնի աճին, ապա վարչապետն ասաց, որ դա կապված է այն  փաստի հետ, որ մարդիկ ճգնաժամային և խուճապային գնումներ են կատարել, և կոչ արեց այդպիսի գնումներ չանել, քանի որ խանութները և ցանցերը որևէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն:

«Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցերի առևտուրը աճել է 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը քչացել է»,-ասաց վարչապետը և քաղաքացիներին կոչ արեց, որ փոքր և միջին բիզնեսի մասին մտածել, քանի որ ապրանքներ են կուտակված փոքր խանութներում:

Անդրադառնալով ֆինանսական շուկային՝ նա ասաց, որ վիճակը կայուն է: «Մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է, շատ կայուն է, մանավանդ անցած տարվա ցուցանիշներից հետո, երբ մեր պահուստները հասցրել են աննախադեպ բարձր ռեկորդային մակարդակի, և Կենտրոնական բանկն էլ աննախադեպ մեծ քանակի արտարժույթ է գնել: Այնպես որ, այստեղ խնդիր չենք ունենալու»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել