Pastinfo.am-ը գրում է․

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա խումբ լուծելու երկու հիմնական հարց , դրանք են՝ գների մոնիտորինգ և պաշարների մոնիտորինգ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Վերջինս մանրամասնեց ինչպես է իրականացվում գների մոնիտորինգը. «ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում ենք տեղեկատվություն փաստացի վաճառքի գների հետ կապված, տնտեսվարողներից ստանում ենք իրենց տվյալները։ Մոնիտորինգ ենք անում հիմնական խոշոր խաղացողներին»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահը նշեց մեկ-երկու օրվա ընթացքում օնլայն ռեժիմով կկարողանան հետևել վաճառքի տվյալներին, գներին, ներմուծման արժեքներին, արտահանման խնդիրներին, եթե այդպիսիք լինեն։ Գեղամ Գևորգյանը վստահեցրեց ՏՄՊՊՀ-ն տիրապետում է այս պահին գների առումով շուկայում տիրող իրավիճակին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել