Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկեղծորեն հավատում է, որ երկիրը ընդդիմության կարիք ունի: Նա դա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Լրագրող Անդրեյ Վանդենկոյի դիտարկմանը, որ  Ռուսաստանում ընդդիմությունն իրական չէ  ու «կերակրվում է», Պուտինը շեշտել է, որ դա ճիշտ չէ:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանում կան խորհրդարանական չորս խմբակցություններ, որոնք հաճախ այլ տեսակետ ունեն իրերի  վերաբերյալ: Բացի այդ, երկրում կա մոտ  50 կուսակցություն:

«Անհրաժեշտ է ինչպես համակարգային, այնպես էլ ոչ համակարգային ընդդիմություն», - ավելացրել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել