Aysor.am-ը գրում է․

Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հարցերի հիմնական հանձնաժողովի աշխատանքներին ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը չէր ներկայացել ինքնամեկուսացման պատճառով:

«Կառավարության ներկայացուցիչ պարոն Գրիգորյանը ինքնամեկուսացման մեջ է գտնվում, հրավիրվածները հաշտարարի գրասենյակից ևս ինքնամեկուսացված են և առողջական խնդիրներ ունեն և չեն ներկայացրել», - «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել