Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը հայտարարել է, որ կհրաժարվի իր հոր՝ Խուան Կառլոսի ժառանգությունից, որը Իսպանիան ղեկավարել է մինչև 2014 թ.-ին գահից հրաժարվելը, հաղորդում է BBC News-ը:

Ժառանգությունից հրաժարվելուն զուգահեռ, Ֆելիպեն զրկում է հորը կանոնավոր դրամական նպաստից: Նախկինում Խուան Կառլոսը տարեկան ստանում էր 194 հազար եվրո: Վերլուծաբանները, որոնք զբաղվում են իսպանական թագավորական ընտանիքի գործերով, ենթադրում են, որ նման կերպ Ֆելիպեն փորձում է իրեն հեռու պահել նախկին թագավորից և նրան հետապնդող սկանդալներից:

Իսպանիայում 82-ամյա Խուան Կառլոսին քննադատում են շքեղության հանդեպ իր սիրո համար, իսկ Շվեյցարիայում կասկածում են անօրինական ֆինանսական խարդախությունների և պետական պայմանագրեր կնքելիս «ատկատների» ստացման մեջ: Լրատվամիջոցները պնդում են, որ 2008 թ.-ին Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար է փոխանցել նրա օֆշորային հաշվին:

Խուան Կառլոս I դը Բուրբոնը իսպանական գահ է բարձրացել 1975 թ.-ին: 2014-ին միապետը թոշակի է անցնել առողջության վատթարացման և խճճված հեղինակության պատճառով: Իսկ պատճառը 2012 թ.-ին փղի անհաջող որսն էր, որի ժամանակ Խուան Կառլոսը ծանր վիրավորվել էր: Հասարակությունը վրդովվել էր, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում թագավորը իրեն նման զվարճանքներ է թույլ է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել