Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2020 թվականի սկզբից միագումար կրճատվել է գրեթե 1 տրիլիոն դոլարով, հաշվել է Bloomberg գործակալությունը:

«Մարտի 12-ին աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել էին 331 մլրդ դոլար, ինչն ամենախոշոր մեկօրյա անկումն է դարձել Bloomberg Billionaires Index (BBI)-ի ողջ ութամյա պատմության ընթացքում: Այն հանգեցրել է 950 միլիարդ դոլար ընդհանուր տարեկան վնասի»,-նշում է գործակալությունը:

Այսպիսով, տարվա սկզբից աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են միագումար սեփական կապիտալի 16 տոկոսը: Այսպես, ֆրանսիական LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն կորցրել է 9,5 միլիարդ դոլար, իսկ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կապիտալը նվազել է 8,1 միլիարդ դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել