Armsport.am-ը գրում է.

Կորոնավիրուսն արդեն աննախադեպ վնաս է հասցրել համաշխարհային սպորտին. դադարեցվել են առաջնությունները, թիմերը կարանտինի մեջ են, խաղերն անցնում են առանց հանդիսականի:

Թե ինչ կլինի տարվա կարևորագույն իրադարձությունների՝ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի հետ, դեռևս անհայտ է. դրանց տեղափոխման հավանականությունը չափազանց մեծ է:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն

2012 թվականին ֆուտբոլային չինովնիկները համաձայնեցին ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի՝ Եվրոպայի առաջնության 60-ամյակի առթիվ Եվրո-2020-ը 12 քաղաքներում անցկացնելու առաջարկի հետ:

2020 թվականին այս գաղափարն արդեն այնքան էլ լավը չի թվում:

ՈւԵՖԱ-ում պնդում են, որ մրցաշարն անցկացվի նախատեսված ժամանակահատվածում, բայց սրան ազգային ֆեդերացիաներն, ամենայն հավանականությամբ, դեմ կլինեն, քանի որ նրանց համար ավելի կարևոր է իրենց երկրների չեմպիոններին որոշելն, իսկ առաջնությունների գրաֆիկներն արդեն իսկ նվազագույնը 2-3 շաբաթով խախտվել են:

Շատ մարզիչներ արդեն խոսել են այն մասին, որ մարդկանց առողջությունն ավելի կարևոր է, քան այն, թե ով կդառնա չեմպիոն ու որքան գումար կվաստակի:

Սպասվում է, որ մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն արտակարգ համաժողովում վերջնական որոշում կկայացնի, թե ինչ անել ազգային առաջնությունների և Եվրոպայի առաջնության հետ:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, իսկ մարզիկները պլանային ռեժիմով պատրաստվում են խաղերին: ՄՕԿ-ի չինովնիկները վստահաբար այն չեն անցկացնի առանց հանդիսականի. ֆինանսական վնասը կարող է հասնել 1 մլրդ դոլարի:

Բայց հավանականություն կա, որ այն կհետաձգվի մեկ տարով:

Օլիմպիական խաղերի՝ նախապատրաստության գծով Գործադիր կոմիտեի ղեկավար Հարկի Տակախաշին ասել է, որ իր երկիրը դիտարկում է Օլիմպիական խաղերը մեկ կամ երկու տարով հետաձգելու հավանականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել