ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են մի շարք հարցերի՝ ի՞նչ սահմանափակումներ են սպասվում երկրում արտակարգ դրության հայտարարումից հետո:

Բադասյանը նշեց՝ արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում: Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, անձինք, որ ժամանում են ՀՀ, մեկուսացվելու են, բժշկական հետազոտություն անցնեն, հետո` կարանտին: Նախարարն ասաց, որ իրենք չեն սահմանափակել կրոնական հավաքները, սահմանափակում են դրել 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքների վերաբերյալ:

ԶԼՄ-ների առումով նախարարը նշեց, որ համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որ կարող է խուճապ առաջացնել, նմանատիպ որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով:

Բադասյանը նաև հայտնեց՝ մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել