Aysor.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարարությունը գնահատում է կատարել, սակայն չի կարող հրապարակել հանրապետության բոլոր բուժհաստատություններում առկա արհեստական շնչառական սարքերի թվաքանակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նախարարության լրատվական ծառայությունից: 
 

«Կարող ենք միայն ասել, որ այս պահի դրությամբ հիվանդանոցներն ապահովված են նման սարքավորումներով: Իսկ թիվ չենք հրապարակում, քանի որ այն կարող է փոխվել: Որովհետև քայլեր են ձեռնարկվուն նոր սարքեր ձեռք բերելու, տեղափոխություններ անելու ուղղությամբ: Ամեն դեպքում, սարքերի թիվն այս պահին բավարար է, ըստ անհրաժեշտության կարող է  կազմակերպվել նաև արհեսատական շնչառական սարքերի նոր ձեռքբերում», - նշեցին նախարարությունից՝ հավելելով, որ սարքավորումների ներկրում այս պահի դրությամբ չի իրականացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել