Չգիտեմ, թե ով նկատեց-չնկատեց, բայց զինված ուժերը միակն էին ամբողջ Հայաստանում, որ դեռ փետրվարի վերջից առանց ավելորդ աղմուկի սահմանափակեցին մուտք-ելքը զորամասեր։ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ։

Ինչո՞ւ։ Որովհետև համաճարակաբաններից հետո հենց զինվորականներն են մասնագիտական այն խումբը, որն ավանդաբար քաջատեղյակ է թե՛ համաճարակների հետևանքներից (այո՛, բազմաթիվ պատերազմներում ավելի շատ մարդ է վարակներից ու ժամանակին չստացած բուժօգնությունից զոհվել, քան մարտի դաշտում), թե՛ կարանտինային միջոցառումներից։

Թե ինչքանով արդյունավետ կլինեն ձեռնարկած գործողությունները, դժվար է հիմա ասել, բայց վստահ եմ, որ նույնիսկ եթե չկանգնեցնի վարակի տարածումը, ապա գոնե բավականին կդանդաղեցնի։

Եւ այս հարցում շատ մեծ պատասխանատվություն է սպայակազմի ուսերին։

Հարգելի սպաներ, հանուն զորքի և պետության անվտանգության՝ պետք է նաև զորամասերից դուրս հնարավորինս սահմանափակեք ձեր շփումները, խուսափեք հավաքույթներից, մարդկանց մեծ կուտակումներից, մարդաշատ վայրերից։

Աստված պահապան հայոց զորքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել