Արտակարգ դրությունը, անշուշտ, լուրջ վնաս է հասցնելու տնտեսությանը, բայց եթե այն հմտորեն կառավարվի, ապա դրա շնորհիվ կարելի է ՇԱՏ ավելի մեծ վնասից զերծ մնալ: Պետք է ԿԲ-ի պահուստը ուղղվի ոչ թե բանկերը, այլ ռեալ սեկտորը պահելու վրա՝ մարշրուտկի վարորդից մինչև սննդի օբյեկտներ: Բառացիորեն փող տվեք ու ասեք՝ թող գնան, մի տեղ փոս փորեն, հետո լցնեն, հետո նորից փորեն... Կամ, ասենք, աղբը հավաքեն:

Վարկերի ու ավանդների տոկոսները պիտի ոչ թե հետաձգվեն այլ ՉԵՂԱՐԿՎԵՆ: Պետությունը պիտի իմպերատիվ վերահսկի ու ապահովի վառելիքի և պարենի ներմուծումը ու վաճառի այն տալոնով: Բժշկական սարքավորումները երկրորդական, նույնիսկ երրորդական են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել